Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ մարզերի համաչափ զարգացման համար քաղաքական կամք է անհրաժեշտ

Սեպտեմբեր 08,2012 17:32

ՀՀ մարզերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ է  քաղաքական կամք ու դա իրագործելու ձգտում:

Այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է «Վոլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերի զարգացման ղեկավար Արմեն Բեժանյանը:

Ըստ նրա`եթե  Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, նույն պատկերը չկա մարզերում:

«Որպեսզի իշխանությունը, կառավարությունը կարողանա զարգացումը համաչափ տանել, երկու բան է  անհրաժեշտ, մեկը` քաղաքական կամք, իրենք ի սրտե ուզենան եւ հավատան, եւ դա իրագործելու կամք: Բանավոր խոսքում այդ քաղաքական կամքը դրսեւորվում է, բայց իրականության մեջ ես դա չեմ տեսնում»:

Արմեն Բեժանյանը կարծում է, որ մարզերում տնտեսության, արտադրության զարգացման որոշակի ճյուղերի  առումով օֆշորային գոտիների ստեղծման հնարավորություն կա, իրագործման դեպքում այն  կխթանի մարզերի համաչափ զարգացմանը:

«Ենթադրենք, լինի այնպիսի քաղաքականություն, որ, օրինակ, այն արտադրատեսակները, այն ճյուղերը, որոնք կամ  Հայաստանում զարգացած չեն, կամ կենտրոնացած են Երեւանում, հնարավորություն տրվի զարգացնելու մարզերում, այս կամ այն հարկերից ազատումը  եւս կխթանի մարզերի համաչափ  զարգացումը»:

Նա նշում է, որ այդ դեպքում, թեեւ հարկերից ազատումը  որոշակիորեն կնվազեցնի պետական բյուջեի մուտքերը, այնուամենայնիվ,  արդյունքում մարզերում աշխատատեղերի ստեղծմամբ կզարգանա նաեւ մարդկանց պոտենցիալը:

«Եթե մարզում աշխատատեղեր ստեղծվեն, պոտենցիալը զարգանա, դա եւ մարդկանց բեռը կթեթեւացնի,  եւ կնպաստի համապատասխան մրցունակ աշխատույժի ստեղծմանը, մարդիկ կտեսնեն, որ մարզերում էլ արտադրության ու գիտելիքների զարգացման հնարավորություններ կան ու չեն արտագաղթի»,-եզրափակում է Արմեն Բեժանյանը:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930