«Նուվել դ’Արմենի Մագազին» Փարիզում լույս տեսնող հայկական պարբերականում տպագրված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ ուղղակի եւ անուղղակի անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Aravot.am-ի խնդրանքով անրադառնալով հոդվածում Ծառուկյանի հասցեին հնչած մեղադրանքներին եւ որակումներին, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանն ասաց. «Հոդվածի` ինտերնետում հայտնվելուց անմիջապես հետո տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին հավաստիացրել է, որ նման հայտարարությամբ հանդես չի եկել եւ, որ Գագիկ Ծառուկյանի անունը հարցազրույցում ընդհանրապես չի շոշափվել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ