Այսօր լրատվամիջոցներում հրապարակվեց Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տրված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որտեղ նա սպառնում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանին, Հրանուշ Խառատյանին և «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին։
«Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից»:
Այս մասին Lurer.com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանից, ինչին ի պատասխան նա հեգնանքով ասաց.
«Խիստ վախեցած եմ», «հիմա դողում եմ»։ Ուրիշ բան չունեմ ասելու»։
Կարդացեք նաև