Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմայից դուրս եկած երեխան կտեղափոխվի վերականգնողական բաժանմունք

Սեպտեմբեր 08,2012 15:30

Անդառնալի ֆիզիկական արատներ ի հայտ կգան երեխայի մոտ, թե ոչ` բժիշկը դեռ չի կարող ասել:

Ապրիլին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո 5-ամյա Սոնա Դաշտոյանը կոմայի մեջ էր ընկել: Երկու ամիս առաջ` հուլիսի սկզբին, երեխան դուրս է եկել կոմայից:

Բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկու օրից Սոնան կտեղափոխվի վերականգնողական կենտրոն: «Երեխան վաղուց վերականգնողական շրջանում է: Նրա հետ աշխատում են վերականգնողական կենտրոնի մասնագետները, նյարդաբանները: Երեխան արդեն կարողանում է գլուխը լավ պահել, նստել: Ամեն օր մի նոր շարժում է անում»: Ա. Չոբանյանի խոսքով` երեխայի վիճակը ամբողջ օրգանիզմի առումով կարելի է կայուն համարել: Ոչ մի վտանգ նրան չի սպառնում:

Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ որոշ բժիշկներ մտահոգություն էին հայտնել, թե եթե երեխան ուշքի գա, նրա մոտ անդառնալի արատներ ի հայտ կգան:

Այս դիտարկմանն ի պատասխան` տիկին Չոբանյանը նշեց. «Ոչ ոք չի կարող ասել, թե վերականգնումն ինչպես կընթանա: Հաստատ դեռ ոչինչ չենք կարող ասել: Մի քանի ամիս երեխան պետք է մնա վերականգնողական կենտրոնում»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած տեղեկություններում անհաջող վիրահատության տարբեր պատճառներ են քննարկվում, տարբեր վարկածներ նշվում, սակայն հիմնական եզրակացությունն այն է, որ եթե վիրահատող բժիշկները, առավել ևս անեսթեզիոլոգն ավելի աչալուրջ և բանիմաց լինեին` աղջիկը կոմայի մեջ չէր ընկնի:

Իսկ հանրությանը ներկայացվող պաշտոնական վարկածն այն է, որ երեխայի ծնողները վիրահատությունից առաջ բժիշկներին չեն տեղեկացրել, որ Սոնան մինչև հիվանդանոց գնալը սնվել էր, այդ պատճառով էլ «նարկոզի» ժամանակ բարդություններ էին առաջացել:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930