Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության Վլադիվոստոկի գագաթնաժողովի շրջանակներում այսօր կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն երկկողմ օրակարգի շուրջ, «շոշափվել են նաեւ մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորման հարցերը»։
Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Անտարկտիկայում փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր, Ռուս – ամերիկյան միջտարածաշրջանային փոխգործողության ամրապնդման մասին եւ Բերինգի նեղուցի տարածաշրջանում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ։
Ազատություն ռադիոկայան