Այսօր` սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի Սեբաստիա 12 շենքի բնակիչ, «Հայբուսակ» համալսարանի արդինատուրայի ուսանող 21-ամյա Արմեն Վարդանյանը, վարելով «ԲՄՎ 523» մակնիշի 33 ՍD 730 համարանիշի ավտոմեքենան Լենինական փողոցից դեպի Շահումյան տանող գազալցակայանի տարածքում վրաերթի է ենթարկել Իսակովի պողոտայի 50/1 շենքի բնակիչ, 33-ամյա Հայկ Բաղդասարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Գ.Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում` որպես համայնքային ոստիկան, կոչումով ավագ լեյտենանտ է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանման տարածք: