Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր շախմատիստների արդյունքներն ըստ խաղատախտակների

Սեպտեմբեր 08,2012 11:03

Ստամբուլում վաղն ավարտվող շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադայում թիմային հաղթողից բացի որոշվում են նաեւ առանձին խաղատախտակների առջեւ լավագույնները:
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ հանդես է գալիս առաջին խաղատախտակի առջեւ, անցկացված 10 տուրերից մասնակցել է 9-ին եւ վաստակել 6,5 անհատական միավոր: Սերգեյ Մովսիսյանը երկրորդ խաղատախտակի առջեւ հաջող հանդես եկած շախմատիստների ցուցակում չէ: Մեր տղաներից առայժմ լավագույն ցուցանիշը Վլադիմիր Հակոբյանինն է, որը երրորդ խաղատախտակի առջեւ 9 հնարավորից վաստակել է 7,0 միավոր: Իսկ մեր թիմից համաշխարհային օլիմպիադայի բոլոր 10 պարտիաներին մասնակցած Գաբրիել Սարգսյանը վերջին տուրից առաջ իր անվան դիմաց գրանցել է 6,5 միավոր:
Կանանց անհատական պայքարում նույնպես նշված է Հայաստանի երեք շախմատիստների անուն: Էլինա Դանիելյանը 9 հնարավորից ունի 5,5 միավոր, Լիլիթ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) 10-ից՝ 7,0, իսկ ամենից ավելի հաջող հանդես է եկել Մարիա Կուրսովան, որը 4-րդ խաղատախտակի առջեւ 10 պարտիաներում վաստակել է 7,5 միավոր:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930