Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 10-ին կտեսնենք` ե՞ս ճիշտ դուրս կգամ, թե՞ պարոն Գիզիրյանը»

Սեպտեմբեր 07,2012 22:20

Վերջերս մեզ հետ զրույցում Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը  կարծիք էր հայտնել, որ  Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, ով  Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել ՀՅԴ-ի կողմից, ձայներ չի հավաքի: Ըստ պարոն Գիզիրյանի,  ինքը այս մասին ասել է նաեւ «անձամբ Հովսեփին» :

Օրերս Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդպես կարծում Շիրակի մարզպետը, ինչ-որ բան գիտի՞, որին ի պատասխան թեկնածուն հակադարձեց. «Ես բազմիցս անդրադարձել եմ սրան, ես գտնում եմ, որ ցանկացած մարդ իրավունք  ունի իր կարծիքը հայտնելու: Բնական է, երբ որ ես առաջադրվել եմ, ես որևէ մեկին` բացի էն մարմնից, էն կառույցից, որը ինձ առաջադրել է,  հաշվետու չեմ, թե ինչի՞ եմ առաջադրվել, կա՞ն ձայները, թե՞ չկան: Ես չգիտեմ, ի՞նչ վերլուծություների արդյունքում  մարդիկ կարող են ասել էս անձը կամ էն անձը ձայն ունի, թե չէ, էսօր ես մի բան գիտեմ, ձայնի առումով ավելի լուրջ քվեներ ես ունեմ, քան Սամվել Բալասանյանը, որին փորձում են ուռճացնել: Կան մտածված քայլեր, որոնք ես ցույց չեմ տալիս, կան մարդիկ, որոնք չեն երևում, և էդ անակնկալը լինելու է  բոլորի համար: Լավ հասկանալով պետական համակարգը` որևէ մեկի համար խնդիրներ չեմ առաջացնելու, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը վերջնական իր որոշումը կկայացնի: Ինչքանով ես կունենամ քվեներ, եթե կունենամ քվեներ, բնական է` ես ճիշտ դուրս կգամ ու իմ կուսակցությունը, որ ինձ առաջադրել է, չեմ ունենա` պարոն Գիզիրյանը ճիշտ դուրս կգա: Ի՞նչ ասեմ,  մեր ճիշտ ու սխալ լինելը կորոշվի ամսի 10-ին »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930