Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի թեկնածու. «Հանրապետության նախագահը չպիտի բռնանա բնակչության կարծիքի վրա»

Սեպտեմբեր 07,2012 20:15

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԱՄՆ-ում քաղաքական  ապաստան ստացած Շիրակի շրջկոմի նախկին քարտուղար Սպարտակ Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Գյումրիում կատարած այն հայտարարությունը, թե «այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և  կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել»:

«Ես որևիցե խնդիր չունեմ երկու կուսակցությունների հետ, հարգում եմ երկու կուսակցություններին, երկրի նախագահին,  բայց գտնում եմ, որ, ի վերջո, ճնշում չի կարելի գործածել ընտրողների վրա: Ինչո՞ւ , որովհետեւ, ի վերջո այդ երկու կուսակցություններն ունեն ընդամենը 5 հազար կամ ամենաշատը երևի 6 հազար կուսակցության անդամներ, և իրենց զանգվածը` իրենց համախոհներով, ասենք, թող անցնի 10 հազարից, բայց մենք քաղաքում ունենք  125 հազար ընտրող: Փաստորեն, եթե ժողովուրդը գնա, իր ընտրությունը կատարի, ապա էնտեղ 50-60 հազար մարդ մի այլ մարդու` ինձ կամ մի այլ  թեկնածուի կտա իր ձայնը: Եվ շատ հավանական է, որ այդպես էլ տեղի ունենա, որովհետև ժողովուրդը ինքն է որոշում իր ճակատագիրը: Եվ բռնանալ ազգաբնակչության կարծիքի վրա, դա սխալ է: Ի վերջո հանրապետության նախագահը պետք է լինի բոլոր կուսակցությունների և բոլոր անձների համար համար հավասար դիրքորոշում ունեցող: Իմ կարծիքով , վերջին պահին դա ասել պետք չէր: Եթե հանրապետության նախագահն ասեր որ` այո , մենք պաշտպանում ենք այս թեկնածուին , բայց ի վերջո, ժողովուրդ, դուք եք ընտրում, ձեր ընտրության խնդիրն է, և մենք կպայքարենք, որպեսզի արդար և ազնիվ ընտրություններ լինեն, դա ավելի ճիշտ կլիներ», -կարծում է թեկնածուն:

Ըստ Սպարտակ Պետրոսյանի, քաղաքակիրթ աշխարհի կանոնները թելադրում են, որ որոշ պաշտոնների ղեկավարներ   պաշտոնը ստանձնելուն պես դադարեցնեն կուսակացական գործունեությունը: « Ոչ միայն խոսքս վերաբերում է  հանրապետության առաջին դեմքին, այլ ներքին գործերի նախարարին. կան այդպիսի պաշտոններ, որտեղ պետք է ազատ, անկախ մարդիկ լինեն, նրանք թող դուրս չգան կուսակցության շարքերից, այլ  ժամակավորապես դադարեցնեն անդամակցությունը, չզբաղվեն այդ կուսակցության խնդիրներով: Ի վերջո նրանք պիտի կարողանան ոչ թե մի կուսակցության շահերը պաշտպանել, այլ ընդհանրապես ազգաբնակչության»,- ասում է պարոն Պետրոսյանը:

Նա, որպես նախկին պաշտոնյա, կարծում  է, որ ղեկավարը պետք է այնպիսի լինի, որը հավասար վերաբերմունք ունենա ու կարողանա առանց կաշկանդվելու  շփվել թե մտավորականի, թե գողականի, թե բանվորի և թե մաքրողի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930