Երկրաշարժից և հետցնցումներից ամենաշատը տուժած Յունան նահանգում էվակուացվել է ավելի քան 100 հազար մարդ
Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի և մի շարք հետցնցումների պատճառով զոհվել է առնվազն 50 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:
Երկրի պետական «Սինհուա» լրատվական գործակալության համաձայն, 5,7 ուժգնությամբ երկրաշարժը և մի քանի հետցնցում տեղի են ունեցել ուրբաթ օրը երկրի Յունան և Գույչժոու նահանգներում:
Այս նահանգներում տեղի ունեցած ցնցումների պատճառով վնասվել է ավելի քան 40 հազար տուն:
Կարդացեք նաև
Պաշտոնական տվյալների համաձայն, երկրաշարժից և հետցնցումներից ամենաշատը տուժած Յունան նահանգ ուղարկվել է անհետաձգելի օգնություն, նահանգում էվակուացվել է ավելի քան 100 հազար մարդ:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, Չինաստանում ուրբաթ օրը տեղի ունեցած ամենաուժգին ցնցման մագնիտուդը կազմել է 5,6 բալ: Ցնցումը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա: