«Ես դա քաղաքական չեմ դիտարկում եւ դա քաղաքական կուսակցությունների միջեւ եղած գնահատական չի կարող լինել»,- անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու գործարար Բարսեղ Բեգլարյանի հասցեին այսօր արած հայտարարություններին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա, երկու կուսակցությունների հարաբերությունները շատ կանոնակարգված են, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այսօր քաղաքական դաշտում մրցակցում են. «Այս կամ այն պատգամավորը կամ որեւէ քաղաքացի կարող է իր կարծիքն ասել: Իհարկե, հերքում եմ բոլոր այն մոտեցումները, որոնք նա ասել է»: Ավելին, Գալուստ Սահակյանը չցանկացավ ասել, համարելով, որ որեւէ պատգամավորի կարծիքը «խմբակային գնահատման կարիք չունի եւ քաղաքական տեսադաշտում քննարկվելիք նյութ չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ