Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիոկաթում » մի թեթեւ խնդիր կար, սարքեցին մատի փաթաթան»,- բողոքում է «Բիոկաթ»-ի սեփականատերը

Սեպտեմբեր 07,2012 17:33

 «Կաթ արտադրողի համար սոդայի օգտագործման կարիք չի մնում, եթե կաթը եկել է բարվոք վիճակում, սոդան արտադրության մեջ վնասից բացի օգուտ չի տալիս, սոդան ոչ թե արտադրողն է խառնում, սոդան կարող է խառնել գյուղացին ու խառնում է»,- Aravot.am-ին ասաց «Բիոկաթ» ընկերության սեփականատեր Գարիկ Սարուխանյանը՝ շարունակելով.« «Բիոկաթում մի թեթեւ խնդիր կար, սարքեցին մատի փաթաթան, լուրը մեզ հասավ սենց՝ հումքի մեջ չի եղել, արտադրության մեջ կա: Գիտեք ինչ աբսուրդ է, նշանակում է բորշը ուտելուց հետո գդալ են բերում, դա անհնար է… դա շատ վիճարկելի հարց է, կաթի մեջ մանրամասներ կան՝ 192 տեսակի բաղադրամաս, ո՞նց են իմացել, որ դա սոդա է, ոչ թե կաթնաշաքար»:

Պարոն Սարուխանյանը վստահեցնում է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թվարկած ընկերություններից ոչ մեկն էլ սոդա կաթի արտադրության մեջ չի օգտագործել.«Ոչ, ոչ, ոչ, 100 տոկոսով ոչ, չկա»:

Պարոն Սարուխանյանն ասաց, որ առաջիկայում այդ հարցը կպարզաբանվի. «Դրա հերթն էլ կգա, կպարզաբանվի, կերեւա՝ որը որից հետո էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930