Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվել են պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

Սեպտեմբեր 07,2012 17:27

Նրանցից մեկն անթույլատրելի կապի մեջ էր դատապարտյալի հետ:

Արդարադատության նախարարի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Համբարձում Զավենի Մկրտչյանն աշխատանքից ազատվել է քրեակատարողական ծառայողի վարկը նսեմացնելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապի մեջ գտնվելու համար. նա, դատապարտյալին փոխանցելու նպատակով, փորձել է արգելված փաթեթ անցկացնել քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի: Իսկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Դավիթ Զորիկի Մամիկոնյանն ախատանքից ազատվել է դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս ինքնաձիգը վայր դնելու և պահակակետում քնելու պատճառով:

Նախարարի մեկ այլ հրամանով Միքայել Արմենի Մինասյանը, 2012 թվականի սեպտեմբերի 7-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930