Ինչպես արդեն հաղորդել էինք, «Ա1+»-ը սեպտեմբերի 10-ից , շաբաթը 5 օր՝ 20 րոպեանոց լրատվական վերլուծական հաղորդում կունենա «Արմնյուզ» հեռուստաալիքի եթերում՝ ըստ հեռուստաընկերությունների միջեւ կնքված մեկ տարվա պայմանագրի: Հաղորդումը պատրաստելու է «Ա1+»-ը, իսկ «Արմնյուզը» չի միջամտելու խմբագրական աշխատանքներին:
Aravot.am-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից (ՀՌԱՀ) հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի հեռուստաընկերությունների համագործակցության եւ «Ա1+»-ի եթեր վերադառնալու շուրջ:
Ի պատասխան մեր հարցման, ՀՌԱՀ-ը տեղեկացրեց, որ «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» համագործակցությունը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:
Հիշեցնենք, որ 2002 թվականից ի վեր այս ՀՌԱՀ-ը խոչընդոտել է եթեր վերադառնալու «Ա1+»-ի բոլոր փորձերը: Եվ 2002-ի մրցութային գործընթացքում ՀՌԱՀ-ի կայացրած որոշման պատճառով՝ Հայաստանը պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ