Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել Հրանտ Վարդանյանի ասածները

Սեպտեմբեր 07,2012 16:35

Երկու օր առաջ Aravot.am-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի միջոցով գրավոր հարցեր էր հղել վարչապետին` խնդրելով մեկնաբանել սեպտեմբերի 5-ին Hayeli.am լրատվական կայքին տված հարցազրույցում գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի` Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Հրանտ Վարդանյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «3-4 տարի է՝ «Գրանդ Հոլդինգ»-ի բիզնեսին նեղում են` վարչապետի գլխավորությամբ»:

Հրանտ Վարդանյանը նաեւ նշել էր, որ հենց վարչապետի վարած տնտեսական քաղաքականության հետեւանքով է տեղական արտադրողը տուժում:

Չնայած այն բանին, որ մենք հարցերը գրավոր էինք ուղարկել, այսօր ՀՀ կառավարությունից մեր հարցերին ի պատասխան՝ բանավոր հայտնեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել գործարարի ասածները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930