Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ իշխանությունների նախաձեռնությանը միանալու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2012 16:25

 «Տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի ՝ Ալիեւի կողմից ներման հարցի վերաբերյալ արդարացի վրդովմունք է բարձրացել, եւ մենք՝ Հայ ազգային կոնգրեսը , լինելով շատ կոշտ հակադրության մեջ այս իշխանությունների հետ, այնուամենայնիվ, նպատակահարմար գտանք միանալ այն նախաձեռնությանը, որը մշակել էին իշխանությունները, որոնք երեկ հրավիրեցին արտահերթ նստաշրջան ու առաջարկեցին ընդունել դատապարտող հայտարարություն, միացանք զուտ ազգային միասնականությունը ցուցադրելու նպատակով»,- ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, այդ հայտարարությունն ուներ բազմաթիվ թերություններ, բայց «Մենք, լինելով անհաշտ ընդդիմություն այս երկրում, պետական շահերը վեր դնելով ամեն ինչից, միացանք այդ ակցիային, որովհետեւ մենք , անկախ նրանից՝ իշխանության մեջ ենք եղել, անկախ նրանից՝ քանի տարի է պայքարում ենք որպես ընդդիմադիր ուժ, մենք պետական մտածողություն կրող ուժ ենք, արդյոք նույն բանը կարելի՞ է ասել այսօրվա իշխանությունների մասին: Եթե այսօվա իշխանություններն ունենային պետական մտածողության գոնե մի փոքր մասնիկ, նրանք կհասկանային, որ հենց հանուն արտաքին մարտահրավերներին դիմակայելու, հանուն մեր ազգի հզորության եւ ազգի համախմբվածության, նրանք պետք է դադարեցնեին քաղաքական հետապնդումը ընդդիմադիր ուժերի , քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, եւ այսօր, եթե նրանք տեսական մտածողություն ունեցող իշխանություն լինեին, առաջին քայլը, որ պետք է աներ Սերժ Սարգսյանը, անմիջապես ազատել Տիգրան Առաքելյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930