Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Միկրոշրջան թաղամասի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Զ.-ին, որը խոստովանել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված թաղամասի թիվ 201 շենքի մոտ իր ծանոթ, 1997 թ. ծնված Ռոլանդ Հ.-ից` զանգահարելու պատրվակով, վերցրել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս և դիմել փախուստի` պատճառելով 95.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն