Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնաբերելու են աղքատին, բացահայտելու՝ ինչու է աղքատ

Սեպտեմբեր 07,2012 15:55

«Մենք պետք է օգնենք քաղաքացուն՝ վերացնելու իր իսկ աղքատությունը: Շուրջ 90 հազար ընտանիքները, որոնք մինչ այս ուղղակի պետբյուջեի սպառողներն էին, հիմա, հաջողության դեպքում, իրենք պետք է դառնան արտադրողներ: Մենք պետք է հայտնաբերենք աղքատին, բացահայտեելու ՝ ինչու է աղքատ, գտնենք դեղատոմս , եւ լուծում տանք խնդրին»,-այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Քննարկումը ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ էր, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման իրավասություններ ունեցող պետական կառավարման մարմիններ, տեղական ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Շուրջ 3 ժամ տեւած քննարկմանը ներկայացվեցին սոցիալական պաշտպանության ոլորտում տրամադրվող ծառայությունների միասնական փաթեթի մոդելները, դրանց ուժեղ եւ թույլ կողմերը:

Ըստ Ա. Ասատրյանի, այսուհետեւ սոցիալական ծառայություն մատուցող մարմինները պետք է իրականացնեն այս կամ այն քաղաքացու կամ ընտանիքի սոցիալական կարիքների գնահատումն ու դրա հիման վրա էլ ծառայություններ մատուցեն: Նրա ներկայացմամբ, կառավարությունն արդեն հաստատել է ծրագիրը եւ սեպտեմբերից սկսած Արարատի մարզում փորձնական ծրագիր է իրականացվելու: Ա. Ասատրյանն ասաց նաեւ, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այժմ իրականացվում են շենքային պայմանների բարելավում, նաեւ տեխնիկական միջոցների համալրում, որը նոր  իրավիճակ պետք է ստեղծի քաղաքացիների հետ շփումներում: Բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում փորձագետ Միրա Անտոնյանն ասաց, որ սոցաշխատողների մոտ կա մոտիվացիայի պակաս, որը պայմանավորված է մարդկանց խնդիրների բազմազանությամբ: Ինչ վերաբերում է սոցիալական ծառայությունների միացյալ համակարգին, ապա այն հնարավորություն կտա շահառուներին մատուցել ավելի մոբիլ եւ մատչելի ծառայություն: Նրա ներկայացմամբ, սոցաշխատողը մարդկանց օգնելու է հաղթահարել սեփական խնդիրները: Ինտեգրման արդյունքում ամենակարեւոր փոփոխությունն ըստ տիկին Անտոնյանի այն է, որ քաղաքացու խնդիրը իրար փոխանցելու փոխարեն այժմ սոցիալական աշխատողը պատասխանատվություն կվերցնի եւ մարդը, մի մասնագետից մյուսի մոտ գնալու փոխարեն, այժմ ծառայություններ կստանա մեկ մարդուց:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930