Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ»-ին չհաղթեցին

Սեպտեմբեր 07,2012 15:21

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Աշոտ Հարությունյանի և Վլադիմիր Բաղդասարյանի բողոքը:

Մինչ այդ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների դեմ քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու վերաբերյալ նրանց բողոքը:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը, իրենք բողոքարկելու են վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Աշոտ Հարությունյանը և Վլադիմիր Բաղդասարյանը 2011թ. Փետրվարի 16-ին հաղորդում էին ներկայացրել «Շանթ» հեռուստաընկերության երկու լրագրողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) նախատեսված արարք կատարելու մասին: Քննիչն, ըստ նրանց, դրսևորելով անգործություն՝ չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված պահանջներից որևէ մեկը` քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործ հարուցելը մերժելու մասին կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին Աշոտ Հարությունյանի, Վլադիմիր Բաղդասարյանի, վերջինիս պաշտպան Ռոբերտ Ռևազյանի դիմումները:

Հարկ է նշել, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, 2011թ. հուլիսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Վլադիմիր Բաղդասարյանին հանցավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով։ Սակայն, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011 թվականի ԱԺ որոշմամբ, ամբաստանյալ Վ. Բաղդասարյանին ազատել էր նշանակված պատժից։

Ըստ գործի տվյալների, Վ. Բաղդասարյանը 10.11.2010թ. ժամը 15.30-ի սահմաններում Սևան քաղաքի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող շենքում խոչընդոտել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանի և Էդուարդ Պետրոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը, այն է՝ ձեռքով հարվածել է Է. Պետրոսյանի դեմքին և շենքից դուրս գալու պահանջներ ներկայացնելով լրագրողներին, թույլ չի տվել կատարել նկարահանումներ։

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930