Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. Ադրբեջանցիների մեծախոսության պարագայում Արցախի վերաբնակեցումը մեծ նշանակություն ունի

Սեպտեմբեր 07,2012 15:16

Արցախի ազատագրված տարածքներում վերաբնակեցման խնդիրներից այսօր «Արմատ» ակումբում խոսեց  ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

ԼՂՀ կառավարության մշակած ծրագրի համաձայն՝ պատերազմից հետո մեկնարկեց Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագիրը, որն ի կատար ածելու նպատակով, 1997թ. ստեղծվեց ԼՂՀ կառավարության սոցիալական հարցերի նախարարության վերաբնակեցման վարչությունը:  Իսկ 2001թ-ին կառավարությանը կից ստեղծվեց միգրացիայի եւ վերաբնակեցման վարչությունը, որը նախատեսում էր վերաբնակեցման 10-ամյա ծրագիր՝ շուրջ 67.000 մարդ (տարեկան 1200 ընտանիք) վերաբնակեցնելու նպատակով:

Էդիկ Մինասյանի փոխանցմամբ՝ վերաբնակեցման ծրագրի շրջանակում ԼՂՀ կառավարությունն ընդունեց մի շարք որոշումներ՝  վարկերի ձեւակերպման, կենցաղի կարիքների բավարարման եւ բնակարանների տրամադրման վերաբերյալ. «1997թ-ին գրանցվեցին վերաբնակեցման ծրագրի առաջին արդյունքները. Արցախի ազատագրված տարածքներ վերադարձավ մոտ հազար մարդ: Գրեթե նույն արդյունքները գրանցվում էին նաեւ հաջորդ տարիներին: Հատկապես կարեւոր փաստ էր Շահումյանի շրջանի 12 գյուղի վերաբնակեցումը՝ 20-25-ական ընտանիքով: Իսկ Քարվաճառում կառավարության որոշմամբ իրականացվեց էլեկտրաֆիկացիայի եւ ջրամատակարարման ուղղությամբ ծրագրեր»:

Էդիկ Մինասյանի խոսքով, վերաբնակեցումը չափազանց դանդաղ է ընթանում. «Նախատեսված 67.000 հազար մարդուց մինչ օրս վերաբնակեցվել է 25-30.000-ը, քանի որ գործընթացի ընթացքում եղել են որոշակի թերություններ ու բացթողումներ: Վերաբնակեցումը պետք է հնարավորինս արագացնել, քանի որ առանց դրա չեն ամրանա լարվածության մեջ գտնվող տարածքները: Խնդրին մեծ ուշադրություն պետք է հատկացնել, քանի որ վերաբնակեցման քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի, հատկապես՝ ադրբեջանցիների մեծախոսության եւ հարված հասցնելու սպառնալիքի պարագայում»:

Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի տեղափոխմանը եւ ազատ արձակվելուն՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանը նշեց, որ միջազգային կառույցները պետք է դատապարտեն ՆԱՏՕ-ին. «Ինձ չբավարարեց Ռասմուսենի ելույթը, քանի որ հնչեցին չեզոք եւ ընդհանուր մոտեցումներ: ՆԱՏՕ-ի քարտուղարը խոստացավ պահանջներ դնել Ալիեւի առաջ, բայց կարծում եմ՝ դրանք պարզապես խոսքեր են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930