Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում լուրջ քննարկում է եղել Սաֆարովի գործի հետ կապված»

Սեպտեմբեր 07,2012 15:03

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովում մի քանի օր առաջ քննարկվել էր Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանի հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն Aravot.am-ին խոստացել էր Երեւան վերադառնալուց հետո մանրամասներ ներկայացնել: Այսօր մեզ հետ զրույցում պարոն Հարությունյանը նշեց, որ «ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստերը քանի որ դռնփակ են, որպես կանոն, էթիկան պահանջում է մանրամասներ չներկայացնել նիստից: Միայն կարող եմ ասել, որ մենք երկուսով՝ ես, Արմեն Ռուստամյանը ելույթ ենք ունեցել, ելույթը եղել է ոչ միայն Սաֆարովի դեպքի հետ կապված, այլեւ Ադրբեջանի նախնական զեկույցի հետ կապված, որը նախապատրաստվել էր Ադրբեջանի զեկուցողների կողմից: Մենք բավականին լուրջ քննադատության ենք ենթարկել այդ զեկույցը: Շատ քիչ արձագանքներ եղան, եւ հենց դրանով էր պայմանավորված իմ հայտարարությունը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գահավիժում է:  Հետագայում իրավական հարցերի հանձնաժողովում շատ ավելի լուրջ քննարկում է եղել հատկապես Սաֆարովի գործի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930