Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ Վիկտոր Դալլաքյանի առարկությունների մասին. «Դա Դալլաքյանի որոշելիք խնդիրը չէ»

Սեպտեմբեր 07,2012 14:17

ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն առաջարկում էր խստացնել մանկապիղծների պատժաչափը, որոշել էր դրա հետ կապված փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Այսօր ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկեց, քանի որ Դալլաքյանը չկա, որեւէ մեկը ստորագրի այդ օրինագծի տակ, քանի որ սկզբնական տարբերակում այն բավականին խրթին է եղել, եւ հանձնաժողովի ողջ կոլեկտիվը բավականին տքնաջան աշխատել է այդ օրինագծի վրա: ՀԱԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ «Դա Տեր-Պողոսյանի դեպքից սկսվե՞ց, դրա հետ կապ ունի՞»: Պարոն Հարությունյանը պատասխանեց, որ դպրոցի ուսուցչի կողմից կատարված մի դեպքով է սկսվել եւ շարունակվել անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած Սերոբ Տեր-Պողոսյանով. «Մենք հանձնաժողովով աշխատեցինք եւ ահագին փոխվեց օրենքը դեպի դրական: Հիմա այդ նախագիծն օդում կախված է մնացել, կա՞ մեկը, որ կուզենար ստորագրել այդ նախագծի տակ, ստորագրեր եւ շարունակեինք մեր աշխատանքը օրենքի տակ ստորագրել: Եթե որեւէ մեկը չստորագրի,ես կստորագրեմ, որովհետեւ դրա վրա ահագին աշխատել ենք կոլեկտիվ, տվել ենք Վիկտոր Դալլաքյանին»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախորդ գումարման ԱԺ-ի գրեթե բոլոր խմբակցությունները ողջունել են այդ նախագիծը, ուստի առաջարկեց ժամանակ տալ, ֆրակցիաներում քննարկել, ամեն ֆրակցիայից ընդունել մի հոգի, որը կստորագրի»:

Դավիթ Հարությունյանը պատմեց, որ մի պատմություն ունեցել են, երբ պատգամավորներից մեկն ուզեցել է ստորագրել նախագծի տակ, սակայն Վիկտոր Դալլաքյանը իր առարկություններն է հայտնել, դեմ է եղել. «Այնուամենայնիվ, ուզում եմ հիշեցնել, որ այս նախագծերը հեղինակային իրավունքով պաշտպանված փաստաթղթեր չեն, եւ դա Վիկտոր Դալլաքյանի որոշելիք խնդիրը չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930