Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճծառայություն. 8 ամսում ալյուրը թանկացել է 15.3%-ով

Սեպտեմբեր 07,2012 14:11

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը` ներկայացնելով այս տարվա 8 ամիսների տվյալները: Ըստ պարոն Մարտիրոսյանի, այս տարվա 8 ամիսների ընթացքում պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում ՝ 4%,  ծառայությունների գներն աճել են 2.1%-ով:

Վիճծառայության ուսումնասիրության տվյալներով, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հացամթերքի գներն աճել են 5%-ով:

Այս տարվա 8 ամիսների ընթացքում բարձր տեսակի ալյուրի գները աճել են 15.3%-ով, իսկ առաջին տեսակի ալյուրի գնաճը` 7.8%, իսկ սրան զուգահեռ հացի գները ուսումնասիրված ժամանակահատվածում աճել են 5.7%-ով: Հացամթերքի շուկայում գնանկում է արձանագրվել հնդկացորենի մասով, որի գները նվազել են 21.3%-ով:

Պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ, վերջին մեկ ամսում հացամթերքի շուկայում գնաճը կազմել է 1.3%, մսամթերքի շուկայում` 0.1%, հրուշակեղենի` 1%, ոչ ոգելիչ խմիչքների շուկայում` 0.4%:

Մրգի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, բավականին նվազել են տանձի, դեղձի, սալորի, ձմերուկի եւ սեխի գները, իսկ ելակի, նարնջի եւ կիտրոնի գները բարձրացել են: Վիճծառայության տվյալներով Հայաստանի 11 բնակավայրերից միայն Մարտունիում է գնաճ արձանագրվել, որը կազմել է 0.1%, իսկ ամենաբարձր գնանկումը եղել է մայրաքաղաքում:

Հարցին էլ, թե որքան է կազմել միջին աշխատավարձը, վիճծառայության ներկայացուցիչն ասաց, որ 2012 թվականի հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 120 հազար 471 դրամ. «Նախորդ տարվա հուլիսի համեմատ միջին աշխատավարձի աճը կազմել է 1.8%»: Պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ` սպառողական նվազագույն զամբյուղը 2012 թվականի 2-րդ եռամսյակի տվյալներով 53 հազար 73 դրամ է եղել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին` 53 հազար 804 դրամ է եղել: Զամբյուղի նվազումը, պարոն Մարտիրոսյանը բացատրեց միրգ-բանջարեղենի էական գնանկմամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալվինա says:

    Սիրելի լրագրողներ վիճծառայությունն ինչ է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930