Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինոաշխարհը թող կարդա «Կինոաշխարհ»

Սեպտեմբեր 07,2012 14:05

Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրուցած կինոաշխարհի մարդիկ, ինչպես նաեւ հայ կինոարվեստի երկրպագուները մտահոգություն են հայտնում, որ մայրենիով չկա հայ կինոյին, այդ թվում՝ ժամանակակից, վերաբերող մասնագիտական գրականություն: Իրավացիորեն դժգոհում են, որ դա կօգներ ապագա կինոգետին, կինոռեժիսորին, մի խոսքով՝ երիտասարդ մասնագետներին՝ ծանոթանալու սեփական պատմությանը:

Այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեցինք կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ: Զարմանալի է, բայց փաստ, որ կինոգետը, հավանաբար, գովազդելու համար իր դիրքորոշումը, որ տպագրվել է «Կինոաշխարհ» հանդեսում, հարկ չհամարեց մեզ հետ էլ կիսվել այս մտահոգության առիթով, ասելով, որ հարցի առնչությամբ իր մոտեցումները տպագրվել են հիշյալ հանդեսում:

Հավանաբար պետք չէ կինոգետին, գրողին ու մշակույթի նախարարի նախկին տեղակալին հիշեցնել, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի իր ընթերցողը եւ ամեն մի հարց լրատվամիջոցը, որպես օրենք, ուղղում է իրեն հետաքրքրող խնդիրների մասին: Եթե առաջնորդվենք պարոն Մուրադյանի տրամաբանությամբ, ապա Հայաստանում կարելի է հրատարակել ընդամենը մի թերթ կամ հանդես եւ խորհուրդ տալ կարդալ միայն դա: Այդ դեպքում գուցեեւ անհրաժեշտություն չառաջանար հարց ուղղել կինոգետին, ով կրթությամբ բանասեր է եւ դիմել կինոգիտական կրթություն ունեցող անձի: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պարոն Մուրադյանը հրաժարվեց պատասխանել «Առավոտին», պատճառաբանելով. «Այս պահին քայլում եմ փողոցով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930