Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Գրիգորյան. Փաստաբանների պալատ վեճը սկսված է

Սեպտեմբեր 07,2012 13:48

 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանի հայցը ՀՀ փաստաբանների պալատի դեմ գործով նախնական դատական անդրանիկ նիստը:

Արթուր Գրիգորյանը վիճարկում է Փաստաբանների պալատի այս տարվա ապրիլի 6-ի թիվ 2 ԿԳ նիստի թիվ 2 ԿԳ/1-Ա որոշումը եւ խնդրում է այն անվավեր ճանաչել:

Պալատն այսօր ուղարկել էր իր ներկայացուցչին՝ Մանե Կարապետյանին:

Արթուր Գրիգորյանը հարցրեց, թե արդյոք ճիշտ է, որ Մ.Կարապետյանն աշխատում է Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած փաստաբանական գրասենյակում:Մ.Կարապետյանը հաստատեց այդ:

Ա.Գրիգորյանը խոստացավ այդ կապակցությամբ «համապատասխան հետեւություններ» ներկայացնել:

Փաստաբանը դատարան ներկայացրեց «Դատալեքս» համակարգից արված Հրանտ Բագրատյանի հետ կապված մի քանի դատական գործերի մասին տեղեկատվություն: Մասնավորապես, Կենտրոնական բանկի դեմ Բագրատյանի գործը,,«ԴԱՀԿ-ն ընդդեմ Բագրատյանի» , «Մարտի 1-ի գործը», երբ ձերբակալվել էր Հրանտ Բագրատյանը եւ ըստ փաստաբանի՝ միակ դեպքն էր, երբ նա ազատ արձակվեց:

Թե ինչո՞ւ փաստաբանը Բագրատյանի գործը ներկայացրեց դատարան, պարզ էր, քանի որ փաստաբանի նկատմամբ ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ էր հարուցել հենց Հրանտ Բագրատյանի դիմումի համաձայն:

Արթուր Գրիգորյանը գտնում էր, որ պալատը դատարանի ֆունկցիա է իրականացրել, մինչդեռ պատասխանող Մ.Կարապետյանը հակադարձեց, ասելով, թե դատարաններն են արդարադատություն իրականացնում եւ որ իրենք արդարադատություն չեն իրականացրել:

Արթուր Գրիգորյանը ներկայացրեց նաեւ «aravot.am» կայքի մի հրապարակում, երբ փաստաբանը ծեծել էր իր վստահորդին, այդ մասին տեղեկացնելով կարգապահական հանձնաժողովին: Փաստաբանը խոստացավ հիմնավորել, թե ինչո՞ւ է ներկայացրել նաեւ այս ապացույցը:

Նա ներկայացրեց «Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակի» գործով տեղեկատվություն, համաձայն որի՝ այս գործով օրաթերթի ներկայացուցիչն է եղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը:Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց հենց այս հանգամանքի վրա, նաեւ այն, որ նույն Զոհրաբյանի ներկայացուցիչն է դատարանում ներկայացնում պալատի խորհրդի դեմ իր գործով պատասխանողի:

Մեկ այլ տեղեկատվություն էլ կապված էր «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ հանդիսացող ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի, նրա տեղակալ Արա Զոհրաբյանի եւ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ:

Պատասխանող Մանե Կարապետյանը դիմեց դատարանին, ստանալու այդ փաստաթղթերը, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի:

Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 8-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.Դատական նիստը չխանգարելու համար նիստից հետո դիմել եմ երկու կողմերին՝ նրանց լուսանկարելու խնդրանքով: Մ.Կարապետյանն ասաց, թե «ֆոտոգենիկ չէ», իսկ Արթուր Գրիգորյանը համաձայնեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930