ՀՀ նախագահական ընտրություններում իրեն նախագահ թեկնածու առաջադրած Մարտիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց. «Որպես Արցախյան ազատամարտի վետերան, այսօրվանից ես հրաժեշտ եմ տալիս իմ վետերանությանը, իմ վետերան ընկերներին եւ վերադառնում շարք, նոր մարտական ընկերներիս հետ, որոնք ցրված են սփյուռքով մեկ եւ շարունակում են գործել»:
Պարզվեց նաեւ, որ ազատամարտիկ Սարգսյանը վերադառնում է նոր առաքելությամբ, ցուցադրելով իր կեցվածքը, այդ մասին ինքն ասաց հայտարարելով. «Ես հին ու նոր բոլոր միջոցներով՝ ծրարով, համացանցով, ազերի սպա Ռամիլ Սաֆարովին մեսիջ եմ ուղարկում: Եթե նա տղամարդ է, եւ նրա մեջ մարդկային զգացողության նշույլներ է մնացել, պահանջում եմ անձամբ ներողություն խնդրել մեր սպայի ընտանիքից, հայ ժողովրդից, խնկարկի սպայի հիշատակը եւ ներկայանա արդարադատության նոր պրոցեսին, որպես մարդ, կամավոր, իսկ եթե ոչ, ապա պատրաստ եմ հանդիպել նրան դեմ առ դեմ որտեղ կկամենա: Համենայն դեպս ոչ իր նման գողի պես: Պատրաստ եմ թույլ տալ նա ինքն ընտրի իր զենքը, չնայած արդեն ընտրել է կացինը, ես որպես արեւորդի, արիացի, իսկական հայ, նրան կանչում եմ արիական մարտահրավերի: Իմ մարտահրավերն անպայման նամակի տեսքով կհայտնվի նրա սեղանին, այս հարցում թող ոչ մեկը չկասկածի: Թող նա գա իր կացնով, իսկ ես՝ երկու զենք ունեմ, իմ բռունցքն ու այն մահակը, որով արիացիները իրենց կացարաններից քշում էին վայրի գազաններին, որոնք գալիս էին երեխա, կամ քնած մարդ գողանալու:
Համոզված եմ՝ իմ մեսիջը կհայտնվի նրանց բոլոր մասսմեդիաների էջերում տարբեր լեզուներով»:
Սարգսյանը նաեւ ասաց. «որպես ազատամարտիկ, նախագահի թեկնածու, որը մինչ այժմ կենտրոնական դիրք էր բռնել, այժմ թեքվում եմ դեպի աջ:
Կարդացեք նաև
Նախագահական ընտրություններում առաջադրած իմ թեկնածությունը միայն մեկ դեպքում կհանի՝ եթե միայն Սաֆարովի հետ կապված իմ նոր առաքելությունը պահանջի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ