Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսվելու հավանականության մասին:
«Երբ այսպիսի անկայունություն է, պատերազմի վերսկվելուն կարող է նպաստել ինչ-որ պատահական գործոն: Անկայությունն ամենավատ բանն է, անկայունությունը, չվախենալը պարբերաբար գնդակոծել, միմյանց տարածքում ոտնձգություններ կատարել: Որքան ես հասկանում եմ, երկու կողմերը պատրաստ չեն ռազմական գործողություններ սկսելուն, նրանք գերադասում են այն օգտագործել իրենց իսկական կամ քարոզչական շահերին: Եթե լինի երկու կողմերի «բարի կամքը», պատերազմ չի լինի: Բայց անկայունության ցանկացած գործոն.. երբ մենք խաղում ենք զենքով եւ գիտենք, որ այն կարող է կրակել, դա մենք պատմությունից ենք սովորել: Այդ պատճառով անկայունությունը եւ միջազգային լարվածությունը կարող են սադրել հակամարտություն, չնայած դա աղետ կլինի»,-ասաց Ալի Աբասովը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ