Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան նախընտրական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Հանրային հեռուստաընկերության տեղեկատվությամբ բոլոր հայտերից ընտրվել են 14-ը, որոնք կպայքարեն «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելու համար: Հիշեցնեմ, որ այս տարի մրցույթը տեղի կունենա Նիդերլանդներում՝ դեկտեմբերի 1-ին: Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը ներկայացրել է բոլոր 14 երգերը.
1.«Օրը»- հեղինակ և կատարող Ֆլորա Մխիթարյան- Երևան
2. «Երազանքի թևով»- հեղինակ և կատարող Լուսինե Ղազարյան- Երևան
3. «Home Sweet home»-հեղինակ և կատարող Վահագն Գրիգորյան- Երևան
4. «Իմ ռոքը»- հեղինակ և կատարող Տաթև Ենգիբարյան- Երևան
5. «Իմ աշխարհը»- հեղինակ և կատարող Նինելա Մխիթարյան- Ճամբարակ
6. «Սեր»- հեղինակ և կատարող Կարեն Օհանյան- Երևան
7. «Իմ անունն է Անգել»- հեղինակ և կատարող Անգելինա Գասպարյան- Երևան
8. «Տուկ-տուկ»- հեղինակ և կատարող Style խումբ- Երևան
9. «Երգավազք»- հեղինակ և կատարող Մանե Առաքելյան- Երևան
10. «Սերը տարիք չի հարցնում»- հեղինակև կատարող Միլի Միսկարյան- Երևան
11. «Արի»- հեղինակ և կատարող Գայանե Ղազարյան- Երևան
12. «Տարբեր ենք»- հեղինակ և կատարող Սոնա Դունոյան- Մասիս
13. «Sweetie baby»- հեղինակ և կատարող Compass խումբը- Երևան
14. «Շնորհավոր»- հեղինակ և կատարող Լիդուշիկ- Երևան
«Առավոտ երիտասարդականը» փորձեց հարցումներ անցկացնել և պարզել, թե ըստ քաղաքացիների ո՞ր մասնակիցը կներկայացնի Հայաստանն այս տարի: Ինչպես հարցումների, այնպես էլ բազմաթիվ խոսակցությունների արդյունքում պարզվեց, որ շատերի կարծիքով այս տարի Հայաստանի ներկայացուցիչը լինելու է Անգելինա Գասպարյանը, ով, ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աղջիկն է: Ենթադրությունները ճի՞շտ են, թե՝ ոչ, կիմանանք սեպտեմբերի 30-ին: Նախընտրական փուլը կսկսվի տեղական ժամանակով ժամը 19:30-ին և կցուցադրվի Առաջին ալիքով: Նշեմ նաև, որ Հայաստանը Նիդերլանդներում ներկայացնող մասնակիցը կընտրվի հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ ՝50/50 հարաբերակցությամբ:
Տիգրանուհի Թասլակյան