Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովի արտահանձնումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հունգարիայի համար. ԵՄ-ն կարող է այլեւս փող չտալ Հունգարիային

Սեպտեմբեր 07,2012 12:57

 Ասում է հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոդը

 Բենեդեկ, ի՞նչ նոր տեղեկություններ ունեք Հունգարիայից՝ Սաֆարովի արտահանձնռւմից հետո ինչպիսի արձագանքներ կան։

 

– Հունգարիայում, ինչպես հայտնի է, բողոքի ալիք է սկսվել ուրբաթ օրվանից, որը օրեցօր ուժեղանում է: Եվ երեկ (նախօրեին) Հանգարիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցավ հսկայական մի ցույց, որին հազարավոր հունգարացիներ էին մասնակցում, եւ ովքեր, առաջին հերթին, ներողություն էին խնդրում Հայաստանից եւ հայ ժողովրդից։ Շատերը նաեւ հենց Սաֆարովի արարքի դեմ են բողոքում։ Հիմա այնտեղ փոքր-ինչ մասնատված կացինը շատերի համար դարձել է խորհրդանիշ, որ չի կարելի կացինով մարդ սպանած անձին արտահանձնել։ Շատ մարդիկ ցույցի ժամանակ Սաֆարովի «դեմքով» էին, եւ կացին էին դրել զլխների վրա՝ այդպիսով արտահայտելով իրենց

բողոքը։ Ցույցի մյուս նպատակը հունգարացիների բողոքն էր հենց հունգարական կառավարության արարքի դեմ, նրանք պահանջում էին, որ հունգարական կառավարությունը շտկի ստեղծված իրավիճակը եւ պաշտոնապես ներողություն խնդրի Հայաստանից։ Բացի դա, ստեղծված այս

իրավական անարդար վիճակը, որը արդյունքն է Հունգարիայի կառավարության որոշման, պետք է շտկի հունգարական .կառավարությունը։

Այսինքն, հունգարական կառավարությունը պետք է հանդես գա միջազգային բոլոր ֆորումներում եւ ստիպի միջագգային հանրությանը (ԵՄ, ԵԽ եւ այլն), որ իրենք ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի Սաֆարովը նորից բանտարկվի, եւ եթե ոչ Ադրբեջանում, ապա արտահանձնվի միջազգային դատարանին եւ միջազգային ձեւով դատապարտվի: Սա հունգար ժողովրդի ցանկությունն է։ Իսկ վաղը՝ ուրբաթ օրը (այսօր) նորից բողոքի ցույց է կազմակերպվելու, այս անգամ արդեն Հունգարիայի հայերն են այն կազմակերպում։ Ինչը ես համարում եմ ավելի ճիշտ տարբերակ։ Բանն այն է, որ շատ հունգարացիներ վրդովվել են, որ նախորդ ակցիայի կազմակերպիչները՝ կուսակցություններ եւ հ/կ-ներ, մի քիչ էլ իրենց շահերի համար են հայկական հարցը օգտագործել, որովհետեւ ցույցի մասնակից հունգարացիները ոչ թե այդ կուսակցություններին քաղաքականապես օժանդակելու համար էին դուրս եկել բողոքի, այլ հենց հայերի հարցի պատճառով։ Եվ հունգարահայերի կողմից կազմակերպվելիք ցույցը հենց այդ հունգարացիների համար է՝ որպես մի չեզոք բողոքի ակցիա։ Բացի այդ, պետք է նշեմ, որ Facebook սոցիալական ցանցում տասնյակ էջեր են բացվել, որտեղ հունգարացինրը ե՛ւ հունգարերեն, ե՛ւ անգլերեն ներողություն են խնդրում հայերից եւ իրենց բողոքն են արտահայտում։

Հաշվի առնելով այն, որ Հռւնգարիայի ներկայիս իշխանությունները, եւ մասնավորապես, կառավարությանը բազմիցս դժգոհությունների առիթ են տվել հունգարացիների շրջանում, եւ որ այդ կառավարության վարկանիշը, մեղմ ասած, փայլուն չէ, ի՞նչ քաղաքական հետեւանքներ կարող է

ունենալ Սաֆարովի արտահանձման մասին որոշումը Հունգարիայի կառավարության համար։

– Հիմա Հունգարիայի կառավարության արարքները չեն ընդունվում ողջ հասարակության կողմից, շատ լայնածավալ ընդդիմացում կա ժողովրդի մեջ։ Եվ Սաֆարովի արտահանձնումը նման դժգոհություն առաջացրած առաջին արարքը չէ։ Մյուս կողմից, դա չի նշանակում, որ ամբողջ Հունգարիայի կառավարությունը, այնպես, ինչպես կա, վատն է, կամ իր վարած քաղաքականությունը ամբողջությամբ վատն է, բայց կոպիտ սխալներ արել են, որոնք պետք է քննադատվեն: Ու քանի որ այս արարքը բարոյական ոչ մի տեսակետից չի կարող դիտվել որպես ճիշտ, ուստի ամբողջ ժողովուրդը մերժել եւ ընդդիմացել է այդ որոշմանը: Այ սա արդեն ավելի լուրջ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ, քան կառավարության նախկին սխալները։

Օրինակ՝ ի՞նչ հետեւանքներ:

– Հունգարիան ԵՄ անդամ է։ Մենք՝ ԵՄ երկրներս, համաձայնեցնում ենք մեր քաղաքական կյանքը։ Մենք ունենք ընդհանուր խորհրդարան, որտեղ քննարկվում են բոլոր հարցերը։ Մենք ունենք ԵՄ-ում կառույցներ, որոնք համարվում են ԵՄ կառավարությունը։ Նրանց մենք ենք ընտրել, բայց քանի որ նրանք ամբողջ Եվրոպայի մարմիններն են, ուստի իրենք անընդհատ քննադատում են մեզ։ Այսինքն, այն, ինչ կատարվում է մեր երկրռւմ, կամ ԵՄ անդամ ցանկացած երկրում, այլեւս այդ երկրի ներքին գործը չէ։ Եթե նման բան է կատարվել Հունգարիայում, ապա դա շատ լուրջ հետեւանք կարող է ունենալ Հունգարիայի համար, մասնավորապես ԵՄ-ի հետ կապված, քանի որ ամբողջ Հունգարիան է կապված ԵՄ-ի հետ։ Ասենք՝ ԵՄ-ն կարող է այլեւս փող չտալ Հունգարիային։

Ուզում եք ասել, տնտեսական պատժամիջոցների՞ կարող է բանը հասնել։

– Մեղմ ասած։ Չմոռանանք, Հունգարիան ԵՄ ամենաաղքատ երկրներից է։ Քանի որ ԵՄ-ն կառուցված է համերաշխության սկզբունքի վրա, նշանակում է՝ ԵՄ կենտրոնական բյուջեից, այն երկրների համար, որոնք որոշ հարցերում ներդրումների կարիք ունեն, ներդրումներ են արվում։ Իհարկե, որոշումը կայացվում է այն բանից հետո, երբ երկիրը դիմում է այդ ներդրումների խնդրանքով։ Բայց ԵՄ-ն կարող է որոշել, որ ասենք՝ Հունգարիան արժանի չէ այդ ներդրումներին։

Վերջում մի բան էլ կցանկանայի ավելացնել՝ ինչքան էլ քննադատվում է այսօրվա հունգարական կառավարությունը, այսօրվա իշխող կոալիցիան, ու որքան էլ հակասական չթվա, բայց այն հայամետ կոալիցիա է։ Դա երեւում է նրանց նախորդ արարքներից։ Օրինակ՝ Հանգարիայում կա ադրբեջանամետ մի ընդդիմադիր կուսակցություն՝ «Յոբբիկ» անունով, որը օրինագիծ էր ներկայացրել Հունգարիայի խորհրդարան, որով պահանջում էր դատապարտել հայերի կողմից Խոջալույում, այսպես կոչված, իրականացված ցեղասպանությունը։ Սակայն ներկայիս իշխող կոալիցիան նույնիսկ չթողեց, որ այդ օրինագիծը մտնի խորհրդարանի օրակարգ:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930