Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. Պատերազմ վերսկսելու համար ուժերի փոխհարաբերակցություն է պետք

Սեպտեմբեր 07,2012 12:39

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը հավանական չի համարում: «Տրամաբանական կապ չեմ տեսնում, թե ինչու հիմա, երբ այդ հանցագործն իրենց մոտ է ու հերոսանում է, ինչու պետք է վերսկսեն, եթե մենք գտնվենք այնքան կարճատես, որ դրա համար վերսկսենք, էլի կապ չեմ տեսնում, պատերազմը մեր ընտրությունը չէ»,- այսօր «Նովոստի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Ջամալյանը:

Պատերազմի վերսկսման մասին խոսակցություններն էլ , նրա մեկնաբանմամբ, պայմանավորված են ենթադրություններով, թե Սաֆարովի վերադարձը Ադրբեջան կարող է հայկական կողմին տանել քաղաքական սրացումների կամ էլ պայմանավորում են Հայաստանում ստեղծված տրամադրություններն օգտագործելու եւ արկածախնդրության գնալու Ադրբեջանի հնարավոր քայլով. «Պատերազմի վերսկսման համար պետք է ուժերի փոխհարաբերակցությունը շեշտակի փոխվի, իսկ այսօր մեր զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակն առավել քան մարտունակ են, ոչ միայն ուժերի փոխհարաբերակցությունը չի փոխվել հօգուտ Ադրբեջանի, ավելին՝ Արցախի պաշտպանության բանակում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել , եւ հակահարձակվողական խմբավորումներ ձեւավորելու համար անհրաժեշտ զորոմիավորումներ են ձեւավորվել»:

Պարոն Ջամալյանի խոսքերով, Արցախում անընդմեջ զորավարժություններ են անցկացվում եւ կադրային գրագետ քաղաքականություն է կատարվում. «Կադրային հարուստ ռեզերվ ունենք, ցանկացած հրամանատարի կարելի է նշանակել ճակատի ցանկացած ուղղությամբ պատասխանատու, եւ նա, մեղմ ասած, գործը չի տապալի  Ռազմական առումով մենք չենք թուլացել»:

Իսկ Սաֆարովի վերադարձն ու հերոսացումը Ադրբեջանում, պարոն Ջամալյանի համար աննախադեպ էր, բայց նաեւ կանխատեսելի. « Տարիներ շարունակ Ադրբեջանում տեսնում ենք հայատյացության քարոզչություն , որը մի օր գործնական արդյունքները պետք է տար: Հայ սպանելը երբեւէ ադրբեջանցի թուրքի կողմից չի ընկալվել հանցագործություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930