Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» դեռ չի կողմնորոշվել

Սեպտեմբեր 07,2012 12:12

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով առաջիկա ներքաղաքական զարգացումների մասին, ստեղծված իրավիճակում խիստ կարեւորեց 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները: «Եթե ֆորս-մաժոր չլինի, «Ժառանգությունն» անպայման կմասնակցի նախագահական ընտրություններին»,- հայտարարեց նա՝ վերահաստատելով, որ իր, ինչպես նաեւ կուսակցությունում մեծամասնության համար նախընտրելի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Արմեն Մարտիրոսյանը ըստ էության բացառելով ընդդիմադիր դաշտի վերամիավորման եւ միասնական թեկնածուով հանդես գալու որեւէ հնարավորություն, հայտարարեց, որ հնարավոր է լինեն ընդդիմադիր այլ թեկնածուներ: Վերջիններիս գոյությունը սակայն, բանախոսի համոզմամբ, որեւէ կերպ չի կարող խաթարել «Ժառանգության» բնական գործունեությունը: Aravot.am-ի հարցին՝ ե՞րբ ավելի հստակ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» վերջնական դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Շուտով, կարծում եմ, ինքներդ կունենաք հնարավորություն այդ հարցը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղելու»:

Ադրբեջանին վերադարձված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի եւ այդ առիթով ստեղծված համաշխարհային նոր իրողության ենթատեքստում, Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը րոպե առաջ պետք է սկսի մեր երկրում կառուցվածքային փոփոխու թյունների իրականացումը, ինչը կհանգեցնի նաեւ իշխանության նկատմամբ հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից վստահության ձեւավորման:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930