Հատված ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ հարցազրույցից
– Պարոն Մարգարյան, խորհրդարանական ընտրություններից հետո վերակազմավորման գործընթաց հայտարարեց ձեր կուսակցությունը, եւ հայտարարվեց, որ այն կավարտվի սեպտեմբերին, մինչդեռ ավարտվեց հուլիսին, ինչո՞ւ, եւ ի՞նչ տվեց դա ՕԵԿ–ին։ Տիկին Բիշարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ պատեհապաշտներից ազատվելու գործընթաց էր սա ըստ էության։
– Իրականում մենք հիմնականում դժվարացրինք մուտքն ՕԵԿ, ըստ էության, սահմանեցինք փորձաշրջան, չնայած մի քիչ բարդ է, որովհետեւ չկա համապատասխան հնարավորություն, թե տվյալ քաղաքացին ինչու է փորձում անդամակցել կուսակցությանը՝ ծրագրերի, գաղափարների՞, թե՞ անձնական շահագրգռվածության համար։
Կարդացեք նաև
– Ինչպե՞ս բարդացրիք մուտքը, քննություն, թեստե՞ր պետք է հանձնեն ՕԵԿ–ականները, թե՞ այլ հնարքներ եք գտել։
– Ոչ, պարզապես ՕԵԿ-ին անդամակցության համար պետք է.
1. առնվազն երկու մեր կուսակցական հստակ երաշխավորում,
2. տվյալ կուսակցականը տվյալ տարածաշրջանի խորհրդով պետք է մտնի կուսակցություն,
3. Տվյալ կուսակցականը պետք է անցնի փորձաշրջան։ Այսինքն՝ նա որպես համակիր մնում է դիմումը ներկայացնելուց հետո, հետո անցնում է որոշակի փորձաշրջան։
– Լավ, ի վերջո կասե՞ք՝ ի՞նչ ասել է փորձաշրջան, երդում է տալիս, քննություն….
– Դե գիտեք, սա ես միշտ օրինակով եմ այս հանգամանքի վերաբերյալ փորձում խոսել, ես եւ դուք եթե գնանք օդանավակայան, օդակայանում հատուկ սարքավորում կա, որ եթե մեր գրպանում կա չգիտեմ 30 գրամից ավելի մետաղ, ձայնային ազդանշան է տալիս, զգացվում է, որ իմ եւ ձեր մոտ մետաղ կա…
– Նման սա՞րք եք ձեռք բերել…
– …Այսինքն՝ մենք չունենք հիմա համապատասխան սարքավորում, որպեսզի որոշենք դրա նպատակը, այսինքն՝ նա գալիս է անձնական խնդիր լուծելո՞ւ եւ այլն, եւ այլն։ Ինձ թվում է, որ փորձաշրջանը որոշակիորեն կնպաստի նաեւ որոշում կայացնելու հարցում, որոշակիորեն ես չեմ ասում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»