ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բաքվում ասել է, որ «խորապես մտահոգված է Սաֆարովին ներում շնորհելու փաստով»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթով հանդես գալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, նա ասել է, որ այդ որոշումը «վնասում է վստահությանը եւ չի նպաստում խաղաղ գործընթացին»:
«Ես չափազանց մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: Նրա գործածը ահավոր հանցագործություն էր եւ չպետք է հերոսացվի», – նախօրեին ասել էր Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երեւանում: