Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աշխարհի ամենասիրուն ժպիտներն են: Ժպտացեք, զինվորներ»

Սեպտեմբեր 07,2012 06:24

Երևանում ավելացել են ժպտացող դեմքեր. նրանք ժպտում են բոլորին և անդադար: Երևանում՝ Աբովյան պուրակում, նրանք են՝ հայ զինվորները, որոնց «ստիպել է» ժպտալ Ալբերտ Պողոսյանը: «Սա կոչվում է փողոցային արվեստ: Աշխատել ենք Inside Out Projectի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Ալբերտը: Նպատակը՝ նկարների միջոցով էմոցիաներն արտահայտելն ու ցույց տալն է. «Քանի որ մեր հասարակությունում բոլորը տուզիկ են, որոշեցի ցույց տալ ժպիտ»: Ինչպես պատմում է լուսանկարիչը՝ լուսանկարվելուց առաջ զինվորների հետ խոսել են, ծիծաղել և միջավայր ստեղծելուց հետո՝ նոր սկսել աշխատանքը:

17-ամյա Հասմիկը, չնայած, նկարները տեսել է դեռևս միայն համացանցում, սակայն կարծիք արդեն կազմել է. «Շատ լավ միտք է: Ընդհանրապես, այս խառը ժամանակներում կարծես չենք կարողանում ուրախ լինել: Ողջունում եմ այս քայլը և ասում մեր բոլոր զինվորներին, որ իրենց շատ շատ եմ սիրում: Հայ զինվորը մեզ համար սրբություն Է: Շատ ժպտացեք, եղբայրներս»:

Իսկ ահա 22-ամյա Նարինեն պատահաբար է տեսել նկարները. «Քայլում էի փողոցում ու տեսա լիքը ժպտացող հայ զինվորներ, անգամ հուզվել էի»: Նարինեն փոխադարձ ժպատացել է, մտքում բոլոր զինվորներին մաղթել բարի ծառայություն և երազանք պահել՝ թող բոլոր հայ զինվորներն այսպես ժպտան. «Աշխարհի ամենասիրուն ժպիտներն են: Ժպտացեք, զինվորներ, ձեր ժպիտները մեզ ստիպում են ժպտալ»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930