Լրահոս
Օրվա լրահոսը

Զինկոմի տեղակալը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին (ձայնագրություն)

Սեպտեմբեր 06,2012 23:33

Աբովյանի զինկոմի տեղակալ Պողոս Մեղրյանը Aravot.am-ին պարզաբանեց այսօր կառավարության շենքի առջեւ իրենից բողոքող Աբովյանի բնակիչ Կարինե Մուրադյանի մեղադրանքները:

Պարոն Մեղրյանի խոսքերով,  «Զինապարտության մասին» օրենքի համաձայն, Կ. Մուրադյանի քրոջ որդուն՝ Հարություն Մանուկյանին,   ինչպես այլ զինապարտների,  իր զինգրքույկով կանչել են զինկոմիսարիատ ու  տեղեկացրել՝  եռօրյա զորավարժությունների մասնակցելու մասին.«Այդ տղան միանգամից վրդդովվեց ու ինձ պատասխանեց՝  լավ ընկեր Մեղրյան, գնանք, բայց ես ուզում եմ տեսնել այդ գնդապետին, ես էլ ասացի ի՞նչ գնդապետ, բա զինկոմին, որ նոր եկել է, տեսնեմ էդ ով է, որ իմ տան պատուհանի տակ ուզում է խանութ պատրաստել տալ… տղային իջեցրել են զինկոմի մոտ, եւ այդ տղան սկսել է արտահայտություններ կատարել, որ իրեն պատշաճ չէր… գնդապետին արհամարհում էր»:

Պարոն Մեղրյանի խոսքերով, զինկոմը, տեսնելով Մանուկյանի ոչ պատշաճ պահվածքը ու պնդումները, թե ինքը չի գալու զորավարժությունների, զանգահարել է ոստիկանություն, եւ ոստիկանները նրան տարել են՝  հաջորդ օրը ներկայանալու պարտավորագիր վերցնելու համար: Զինկոմի տեղակալի պատմելով` դեպքից մեկ ամիս անց Կ. Մուրադյանը գնում է զինկոմիսարիատ ու Մեղրյանից իր քրոջ որդու զինգրքույկն է պահանջում. «Ես էլ հարցրի՝  ո՞ւմ եք տվել, բա թե՝ զինկոմին,ասացի  զինկոմը վիրահատված է, կգա իրենից կվերցնեք: Դրանից հետո միանգամից այդ կինը,  ես չեմ կարող ո՛չ թղթի վրա գրել,  ո՛չ էլ լեզվով ասել, եւ Հայաստանում երեւի չկա մի անբարոյական տղամարդ, որ  կարողանա այդ ձեւի հայհոյանքներ տալ, այդ կինն ինձ այդ տիպի հայհոյանքներ տվեց, ես էլ այդ կնոջը դուրս հրավիրեցի, զանգահարեցի ոստիկանություն՝ ասելով, որ այստեղ ինձ խանգարում են, մինչեւ ոստիկանության գալը, իմ աշխատակիցները եկան, որ նրան իմ աշխատասենյակից հանեն, այդ ժամանակ ինքն ու իր քույրը իմ աշխատողին՝ մայոր Դավթյանին,  դռան մոտից գցեցին իմ սեղանի վրա ու սեղանը շուռ տվեցին, իմ մայորի ականջները ուզում էին կծել, բաժանել ենք ու նրանց իջեցրել ենք ներքեւ, որ շենքից հանեն, հերթապահին խփել են՝ աչքի տակը կապտացրել, հանել ենք դուրս»:

Ինչ վերաբերում է Մուրադյանի ասածներին, թե պարոն Մեղրյանն իրեն ասել է «դուրս կորի այ լիրբ… ձենդ բարձրացրել ես, ընտանիքդ կհանգցնեմ, իմ ախպերը հերոս է, ես հերոսի ախպեր եմ», Պ. Մեղրյանը հերքեց. «Ես պատերազմի մանսակից տղա եմ, կյանք տեսած տղա եմ ու ոչ մի անգամ ես իմ եղբոր անունը դրոշակ չեմ սարքում»:

Պարոն Մեղրյանի պատմելով, Կ. Մուրադյանը դեպքի օրը  լոմով հարձակվել է նաեւ իր վրա, բայց հարվածը իրեն չի կպել. «Դուրս հանեցին ու դռները փակեցին, որ ներս չգան, լոմով հարվածեցին դռան ապակիներին»: Ինչ վերաբերում է Կ. Մուրադյանի ասածներին, թե պարբերաբար իր քրոջ որդուն կանչել են զինկոմիսարիատ զինգրքույկը վերցրել ու վերադարձրել իր միջամտությունից հետո, ասաց, որ զինգրքույկը վերցրել ու մինչեւ հիմա էլ չեն վերադարձրել, որովհետեւ գործը հասել է Աբովյանի դատարան: «Իր լրբի տեսակը պահելով հասցրել է այդ աստիճանի»,- Կ. Մուրադյանի մասին հավելեց զինկոմի տեղակալը:

VOICE197

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930