Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ նախագահի աշխատակազմ