Լրահոս
Օրվա լրահոսը

President.am-ը, Tert.am-ը, Lragir.am և A1plus.am-ը հարձակման են ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից

Սեպտեմբեր 06,2012 19:09

Այսօր DDoS հարձակման են ենթարկվել հայկական մի շարք կայքեր, որոնց թվում են՝ President.am-ը, Tert.am-ը, Lragir.am և A1plus.am-ը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՙՀՀ կիբեր-տարածքը թանկանոց DDoS-ի տակ է՚:

Նշենք, որ DdoS հարձակումը սերվերի վրա մուտքերի կտրուկ ավելացումն է, որի արդյունքում սերվերը օրինական այցելուներին չի կարողանում պատասխանել:

Shamshyan.com-ի հետ զրույցում Tert.am-ի տնօրեն Վարդան Ասատրյանը նշեց, որ իրենց տեղեկություններով, հարձակումը եղել է Ադրբեջանից, սակայն ավելի մանրամասն տեղեկատվության ինքը չի տիրապետում. Ներկա պահին ընթանում են կայքի վերականգնման աշխատանքներ:

Հիշեցնեք, որ օրեր առաջ՝ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և արդարացման օրը, ադրբեջանական կայքերի վրա իրագործվել էին հաքերային հարձակումներ, սակայն ի տարբերություն այսօրվա իրավիճակի՝ ադրբեջանական կայքերը ՙկոտրված էին՚, ինչը նշանակում է, որ հայ հաքերները կարողացել են մուտք գործել ադրբեջանական կայքերի կառավարման վահանակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930