Լրահոս
Օրվա լրահոսը

Amnesty International. Ադրբեջանը հղեց վտանգավոր ուղերձ

Սեպտեմբեր 06,2012 18:26

 «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն այսօր իր մտահոգությունն է արտահայտել մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման փաստի առիթով և կարծում է, որ այս գործողությունները կարող են ընկալվել որպես «էթնիկական դրդապատճառներ ունեցող բռնության աջակցություն»:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական հայտարարությունում մտահոգություն է արտահայտվել, որ Ադրբեջանի կառավարության այս գործողությունները կսրեն ադրբեջանցիների և հայերի միջև առկա լարվածությունն ու կխրախուսեն էթնիկական հողի վրա հետագա բռնությունները։

Կազմակերպությունը կոչ է անում երկու պետությունների կառավարություններին հրապարակայնորեն դատապարտել էթնիկական հողի վրա բռնությունները:

«Սաֆարովին, որը իր իսկ խոստովանությամբ գլխատել էր մարդուն միայն նրա համար, որ հայ էր, ներում է շնորհվել, ապա ազատ արձակվելուց հետո Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից մայորի կոչում է շնորհվել», – հիշեցնում է «Amnesty International»-ը։

«Ներում շնորհելով, ապա Ռամիլ Սաֆարովին խրախուսելով՝ նախագահ Ալիևը ադրբեջանցիներին ուղերձ է հղել, որ հայերի դեմ բռնությունները ոչ միայն ընդունելի, այլև խրախուսելի են։ Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին տրված պարգևներն ու հրապարակայնորեն դատապարտի էթնիկական հողի վրա բռնությունները։ Հայաստանի կառավարությունը ևս պետք է հասկացնի, որ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ վրեժն անընդունելի է», – իր ուղերձում շեշտել է  «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930