Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփել է Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլի արդյունքները: Այս ,մասին NEWS.am-ին հայտնեցին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունից:
Ընտրվել են լավագույն 14 երգեր, որոնք անցել են եզրափակիչ փուլ: Ներկայացնում ենք դրանք:
1. «Օրը»-հեղինակ եւ կատարող Ֆլորա Մխիթարյան-Երեւան
2. «Երազանքի թեւով»–հեղինակ եւ կատարող Լուսինե Ղազարյան-Երեւան
Կարդացեք նաև
3. «Home Sweet home»-հեղինակ եւ կատարող Վահագն Գրիգորյան-Երեւան
4. «Իմ ռոքը»- հեղինակ եւ կատարող Տաթեւ Ենգիբարյան-Երեւան
5. «Իմ աշխարհը»-հեղինակ եւ կատարող Նինելա Մխիթարյան-Ճամբարակ
6. «Սեր»-հեղինակ եւ կատարող Կարեն Օհանյան-Երեւան
7. «Իմ անունն է Անգել»-հեղինակ եւ կատարող Անգելինա Գասպարյան-Երեւան (վերջինս Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստր է-խմբ.)
8. «Տուկ-տուկ»-հեղինակ եւ կատարող Style խումբ-Երեւան
9. «Երգավազք»-հեղինակ եւ կատարող Մանե Առաքելյան-Երեւան
10. «Սերը տարիք չի հարցնում»-հեղինակ եւ կատարող Միլի Միսկարյան-Երեւան
11. «Արի»-հեղինակ եւ կատարող Գայանե Ղազարյան-Երեւան
12. «Տարբեր ենք»-հեղինակ եւ կատարող Սոնա Դունոյան-Մասիս
13. «Sweetie baby»- հեղինակ եւ կատարող Compass խումբը-Երեւան
14. «Շնորհավոր»-հեղինակ եւ կատարող Լիդուշիկ-Երեւան
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2012» Հայաստանի մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 20-ին տեղական ժամանակով ժամը 19.30 եւ կցուցադրվի Առաջին ալիքով: Մասնակիցների հերթականությունը կորոշվի նախապես կայացած վիճակահանությամբ: Նիդերլանդներում Հայաստանը ներկայացնող մասնակիցը կընտրվի 50/50 տարբերակով` ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: