Լրահոս
Օրվա լրահոսը

Նազենի Հովհաննիսյան՝ շատ գեղեցիկ, խելացի, զարգացած, Ավետ Բարսեղյան՝ չափից դուրս համարձակ. Կարծիքներ հաղորդավարների մասին

Սեպտեմբեր 06,2012 17:42

Հեռուստատեսությունը կատարում է մի շարք գործառույթներ`տեղեկատվական, կրթական, դաստիարակչական, լուսավորչական: Եվ այդ բոլոր գործառույթները կատարվում են հեռուստալրագրողների, հաղորդավարների և այլ անձանց միջոցով: Որպես կանոն`հաղորդման հաջողությունը կախված է հենց նրանցից: Ինչպիսին պետք է լինի էկրանից երևացող անձը, մեկնաբանում են  հենց հեռուստադիտողները:
«Հեռուստատեսությունից երևացող մարդիկ պետք է կրթված լինեն, զարգացած, խոսել իմանան: Զզվում եմ, երբ միացնում եմ հեռուստացույցը: Իսկապես, չեմ հասկանում ինչ հատկանիշներով են ընտրվում հաղորդավարները մեզ մոտ»,- իր դժգոհությունն է հայտնում 26- ամյա Հասմիկը: Նա մասնագիտությամբ նկարչուհի է, սակայն, ինչպես ասում է, անգամ ինքն է զգում հեռուստաաշխարհի ներկայացուցիչների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը: Խնդրեցինք Հասմիկին նշել այն հաղորդավարներին, որոնց նա հաճույքով է դիտում և նրանց, ում չի համակրում. «Երևի միայն մեկ հոգու կարող եմ նշել: Նազենի Հովհաննիսյան՝ միաժամանակ շատ գեղեցիկ, խելացի, զարգացած, իդեալական էկրանի մարդ: Իսկ վատերին հեշտ է նշել, չեմ հավանում Ավետ Բարսեղյանի կերպարը, չափից դուրս է համարձակությունը, Ֆելիքս Խաչատրյան, Անի Երանյան և մնացած բոլորը»:
Անժելան ապագա հեռուստալրագրող է, սովորում է հեռուստալրագրության բաժնի 4-րդ կուրսում, ասում է, որ հայկական հեռուստատեսություն է նայում, որ հասկանա, թե ինչպիսին չպետք է լինի էկրանից երևացող անձը. «Միայն մեզ մոտ կարող է հաղորդավարը հեռախոսով հաղորդագրություն գրել, խոսել ժարգոնով, կենցաղային զրույցներ վարել: Չգիտեմ, ուրիշներն ինչպես, բայց ինձ համար դա կրկնակի ցավալի է, հեռուստատեսությունը կրթելու, տեղեկացնելու, զվարճացնելու համար է, ոչ թե մարդկանց ճաշակը փչացնելու»: Անժելան հետագայում աշխատելու է հեռուստատեսությունում, իսկ մինչ այդ նա չի դադարում սովորել և նախապատրաստվել. «Ձայնիս և առոգանությանս վրա եմ աշխատում, գրքեր եմ կարդում, ինչպես մասնագիտական , այնպես էլ գեղարվեստական, փորձում եմ մի քանի լեզու սովորել: Հեռուստատեսությունում աշխատելը պատասխանատու աշխատանք է, եթե հասկանամ, որ ինձ մոտ ինչ որ բան չի ստացվում, երբեք չեմ անի, ինչքան էլ սիրեմ ու երազեմ կապույտ էկրանի մասին»:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930