Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Մեր աղբյուրները պնդում են, որ Իսագուլյանի տեղն ազատվում է Վիկտոր Դալլաքյանի համար:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր չընտրվելուց հետո մամուլում Վիկտոր Դալլաքյանին տարբեր պաշտոնների «նշանակեցին», բայց, ինչպես երեւում է, Վիկտոր Դալլաքյանը կրկին հանգրվան է գտնելու ԱԺ-ում` այս անգամ ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի կարգավիճակով: