Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Իսկ ինչի՞ նորմալ չի, որ ՀՀԿ-ն սատարում է ԲՀԿ թեկնածուներին»

Սեպտեմբեր 06,2012 16:55

Նորմա՞լ է, երբ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի թեկնածուներին է պաշտպանում ՏԻՄ ընտրություններին եւ այնպիսի մեծ քաղաքի կառավարումը, ինչպիսին Գյումրին է, հանձնում է ԲՀԿ-ին` ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ նորմալ չի»: Մեր հարցին` դա ինչի՞ մասին է խոսում, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն շատ ջերմ ընկերական հարաբերություննե՞ր ունեն, թե՞ որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի աջակցության կարիքն ունի այլ հարցերում` նա պատասխանեց. «Ես ոչ թե ասում եմ շատ ջերմ հարաբերությունների մեջ են, համենայնդեպս, նպատակահարմարությունը նրա մեջ է եղել, որ տեղական ընտրությունները շատ դեպքերում տեղական խնդիրների լուծման կարողության եւ իրավասության շրջանակ է, ոչ թե քաղաքականացված: Ճիշտ է, դա քաղաքականացված է ինչ-որ տեղ կուսակցությունների ազդեցության հիման վրա, եթե մենք վերցնում ենք նույն Երեւանի ընտրության մակարդակը` կուսակցական ցուցակներով են ընտրում, բայց մնացած տեղերում մենք գնում ենք ուղիղ ընտրության, դնում ենք անհատ, քաղաքացի, որը ունի նաեւ կուսակցական պատկանելություն: Մենք շատ նորմալ ենք ընդունում: Մյուս կողմից` մենք ասում ենք համերաշխության մթնոլորտ, միավորման մթնոլորտ: Իսկ ինչու ոչ Սամվել Բալասանյանը, եթե մենք գտնում ենք, որ նա ավելի լավ կկառավարի Գյումրին, ազգաբնակչությունը ինչ-որ չափով նրան է ուզում, չաջակցե՞նք, Սամվել Բալասանյանին, որ նա դառնա ամենամեծ համայնքի ղեկավարը` տեղական ինքնակառավարման ոլորտում»:

Հարցին` ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» թեկնածուներին նույն համերաշխության մթնոլորտի սկզբունքով կպաշտպանե՞ք` պարոն Այվազյանը պատասխանեց. «Չեմ բացառում, բայց նաեւ նպատակահարմարություն էլ չեմ գտնում: Եթե դու իրականացվող քայլերի մեջ վստահ չես, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը կընդունի այն մոտեցումները, որոնք պետք է իրականացնի նույն կառավարությունը: Եթե նրանք կընդունեն, կհայտարարեն, որ ընդունում են` շատ հնարավոր է»:

Մեր դիտարկմանը` այսինքն արձանագրե՞նք, որ ԲՀԿ-ի աջակցության կարիքը կա նախագահական ընտրությունների համար` պարոն Այվազյանը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունն իր հզորությամբ եւ, այսպես ասած, իր ունեցած ներքին պոտենցիալով, ռեսուրսներով եւ իր գործունեությամբ ի զորու է լուծելու այդ խնդիրը` ՀՀ գործող նախագահի վերընտրվելու հետ կապված, որովհետեւ թե’ նախագահը, թե’ ՀՀԿ-ն ունեն արած գործեր եւ ունեն այդքան իրավունք եւ այդքան հնարավորություն, որպեսզի կարողանան իրենց թեկնածուն ունենալ եւ պատվով դուրս գալ»:

Հարցին` մրցակիցներ տեսնո՞ւմ եք գործող նախագահին, օրինակ, Գագիկ Ծառուկյանի անունն է շրջանառվում` պարոն Այվազյանը պատասխանեց. «Օրը կգա, բարին հետը: Եկեք անունները, ազգանունները դուրս հանեք, երբ որ մարդիկ դե ֆակտո ի հայտ կգան… Ես գիտեմ որ ես ինքս անձամբ ե’ւ իմ ունեցած հնարավորություններով` իմ կուսակցական, ընկերական հնարավորություններով, որ կուսակցության անդամ եմ, պիտի պաշտպանեմ իմ կուսակցության ղեկավարին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930