Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը պահանջում է Հունգարիայի Սոցիալիստական կուսակցության երիտասարդական թևից դատապարտել Հունգարիայի իշխանությունների կատարած քայլը

Սեպտեմբեր 06,2012 16:49

2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի« Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանվեց քնած ժամանակ կացնի 16 հարվածով Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Ռամիլ Սաֆարովը 2006 թ.-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ բանտարկության:

Հունգարայի իշխանությունները 2012թ. Օգոստոսի 31-ին գործադրեցին Ռամիլ Սաֆարովի արտահանձման որոշումը, նրան  անմիջապես տեղափոխելով հայրենիք՝ իբր պատիժը այնտեղ կրելու պայմանով:

Սակայն Ադրբեջանում նախապէս արդէն ազգային հերոս հռչակուած յանցագործը արտահանձնման նոյն օրը Ադրբեջանի Նախագահի կողմից ստացաւ ներում, որով Ադրբեջանը մէկ անգամ կրկին համայն աշխարհին ապացուց, որ հայասպանութիւնը յանցագործութիւն չէ։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը խորապես հիասթափված է Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի սպայի վերաբերյալ կայացրած անարդար որոշման կապակցությամբ:

Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:

Համոզուած ենք, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի այս քայլը առավել նպաստեց տարածաշրջանում տիրող անկայունությանը:

Առ այդ Հ.Յ.Դ. Երիտասարդականը պահանջում է՝

1.- Հունագարիայի Սոցիալիստական կուսակցութեան երիտասարդական թեւից՝ Նոր Շարժում (Societas-New Movement) կեցուածք ճշտելու եւ դատապարտելու Հունգարիայի իշխանութեան կիրառած քաղաքականութիւնը։

2.- Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնից (IUSY) եւ Եւրոհամայնքի Ընկերվարական Երիտասարդների կազմակերպութիւնից (ECOSY) դատապարտել տեղի ունեցածը եւ բացատրութիւն պահանջել երկու կազմակերպութիւնների անդամ Հունգարիայի Ընկերվարական կուսակցութեան երիտասարդական թեւից՝ Նոր Շարժում (Societas-New Movement)։

Համոզուած ենք որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնների կատարած քայլերը մեծապէս նպաստում են տարածաշրջանի անկայունութեանն ու պատերազմի հրահրմանը, որոնք դէմ են արդարութիւն, ժողովրդավարութիւն, խաղաղ աշխարհ եւ համամարդկային արժէքներ դաւանող IUSY եւ ECOSY-ի որդեգրած սկզբունքներին։

Հ.Յ.Դ. Երիտասարդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930