Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այսօր հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանին, ով համերգային ծրագրով գտնվում է Երևանում և աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանին, ով հայտնի է ոչ միայն իր աստղագիտության ասպարեզում ունեցած հաջողություներով , այլև ներդրումն ունի հայկական դուդուկի միջազգայնացման գործում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտվող արմատներով հայ Դերեկ Շերինյանը արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Չնայած գրեթե չի խոսում հայերեն սակայն հպարտորեն բարձրաձայնում է իր հայ ծագումը: Զրույցի ընթացքում երաժիշտը հավաստիացրեց, որ շատ է սիրում Հայաստանը և այստեղ շատ տաղանդավոր երեխաների է հանդիպել, որոնց երաժշտական ունակությունները պարզապես ցնցել են նրան: Բացի համերգային ծրագրից այս անգամ նա մտադիր է հավաքագրել հայ երեխաներից մի խումբ, որոնք հետագայում հնարավորություն կունենան հանդես գալ իր հետ համերգային ծրագրերով:
Արա Սադոյանը Դերեկ Շերինյանին և Գարիկ Իսրաելյանին հրավիրեց միասին երեկոյան շրջայցի Կենտրոնով, ինչը երաժիշտը ընդունեց մեծ սիրով:
Ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության