Նախկինում տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում գողացել են Վահան Հակոբյանի կովը, երեք մոզին ու Սաշիկ Մադաթյանի ձին: Դեպքից 4 օր անց՝ սեպտեմբերի 6-ին, հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքում հայտնաբերվել է գողացված 3 մոզիներից մեկը: Մեկ տարեկան մոզու վզից կապված է եղել պարան, որը շարունակվել է մետաղալարով: Կենդանու առջեւի ձախ ոտքը՝ ծնկից ներքեւ, պոկված է : Բաղանիսի բնակիչները կարծում են, որ մոզու ոտքը պոկվել է սահմանագոտում հակահետեւակային ականի վրա պայթելու հետեւանքով: Նոյեմբերյանի ոստիկանությունը շարունակում է գործով քննությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ