Աբովյանի բնակիչ Կարինե Մուրադյանի պատմելով, Աբովյանի զինկոմիսարիատի աշխատակիցները իր քրոջ տղայի դեմ սուտ մեղադրանք են ներկայացրել ու արդեն մեկ տարի է՝ իրենց դատական քաշքշուկների մեջ գցել:
Կ. Մուրադյանն այսօր կառավարության շենքի առջեւ էր ներկայացնում իր բողոքը: Ըստ նրա, ամեն ինչ սկսվել է անցած տարվա հուլիսի վերջերին, երբ զինկոմիսարիատից կանչել են քրոջ որդուն` Հարություն Մանուկյանին եւ տեղեկացրել, որ նրան 3 օրով պատրաստվում են ուղարկել Ղարաբաղ զորահավաքի: Կ. Մուրադյանի խոսքերով, Մանուկյանը զինծառայությունն անցել էր Մատաղիսում ու առողջական խնդիրներով վերադարձել էր եւ զինկոմիսարիատում էլ այդ օրը տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ ունի, բայց զինկոմիսարիատում նրա զինգրքույկը վերցրել են ու վերադարձրել են միայն, երբ Կ. Մուրադյանն է պարզաբանում ստանալու համար դիմել զինկոմիսարիատ:
Տիկին Մուրադյանի պատմելով, շաբաթներ հետո, զինկոմիսարիատից Մանուկյանին էլի են կանչում ու կրկին զինգրքույկով ու այնտեղից միանգամից տանում են ոստիկանություն.«Բաց են թողնում, գալիս է տուն, զանգում ինձ` մորքուր ինձ տարել են ոստիկանություն, որ ասացի այդ երեք օրվա բանին չեմ գնում, ասացի, լավ, առավոտյան մենք կգնանք: Առավոտյան տղայիս հետ գնացել եմ մտել վայենկոմատ, վայենկոմը` դուրս կորի այ լիրբ… զինկոմի տեղակալը` Մեղրյանը այդտեղ էլ ինձ ասաց` գիտես ինչ ձենդ բարձրացրել ես, ընտանիքդ կհանգցնեմ, իմ ախպերը հերոս է, ես հերոսի ախպեր եմ»:
Դրանից հետո , Կ. Մուրադյանի պատմելով, զինկոմիսարիատի աշխատակիցների ու իրենց միջեւ ծեծկռտուք է սկսվել, զինկոմիսարիատի աշխատակիցները ծեծել են Մուրադյանին ու քրոջը, իսկ Հ. Մանուկյանը միջամտել է ` պաշտպանելու նպատակով:
Կարդացեք նաև
Մանրամասները ` տեսանյութում, իսկ զինկոմիսարիատից պարզաբանումը` առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ