Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժական շարժիչ է սարքել ու տանը դրել

Սեպտեմբեր 06,2012 15:56

Մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Հենրիկ Մխիթարյանն այսօր միացել էր կառավարության շենքի մոտ ամեն հինգշաբթի՝ գործադրի նիստի օրը ցույց անողներին ։

Սակայն նա մեկօրյա հացադուլ էր անում։

Հենրիկ Մխիթարյանը պահանջում էր աշխարհին ներկայացնել «Համաշխարհային խայտառակություններ» բանաձեւը, որտեղ մաթեմատիկոսի խոսքով ապացուցվում են մի շարք հայտնի բանաձևերի սխալները. «Կան արտոնագրեր և գիտնականների կարծիքներ: Ամբողջ աշխարհն ասում է, որ ՕԳԳ-ն հարյուր տոկոս չի կարող լինել, սակայն ես ապացուցել եմ, որ ՕԳԳ-ն հարյուր տոկոսից ավելի կարող է լինել։
Մաթեմատիկայի նախկին ուսուցիչը հավաստիացնում է, որ ինքը ստեղծել է հավերժական շարժիչը . «Աշխարհը հավերժական շարժիչ սարքողին 10 միլիարդ դոլար է խոստացել, իսկ ես սարքել եմ հավերժական շարժիչը և տունը դրած է: Խնդրեմ, կարող եք գալ տեսնել»։

Կառավարության շենքի դիմաց էին նաև ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքող խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների ծնողները, ովքեր պահանջում են բացահայտել իրենց որդիները սպանությունները և պատժել մեղավորներին։
«Պաշտպանության նախարարը միշտ ասում է, թե եկեք ձեզ կընդունեմ, բայց մի շաբաթ է զանգահարում եմ ու ոչ ոք ինձ չի ընդունում՝ պատճառաբանելով թե զբաղված են ։ Ես ուզում եմ տեսնել նախարարին և ասել, որ իր աշխատողները իրեն խաբում են և չեն կատարում իրենց աշխպատանքը կամ էլ դա նախարարի հրամանն է», – ասում է 2010 թվականին բանակում խաղաղ պայմաններում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել