Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կինը հացադուլ է անում` սպառնալով շարունակել այն մինչեւ մահ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2012 15:42

 Արդեն 3 օր է` նախագահի նստավայրի մոտ հացադուլ է անում Էմմա Սահակյանը: Նա, բացի ջրից, ոչինչ չի ընդունում եւ մտադիր է շարունակել իր հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ իր խնդրին Բաղրամյան 26-ը լուծում չի տվել:

«Ձերբակալեք հանցագործ Սուսաննա Մարգարյանին» ցուցանակով նա արդեն մի քանի ամիս է` նստացույց է անում նախագահի մոտ` գիշեր-ցերեկ, իսկ հիմա արդեն անցել է հացադուլի` պահանջելով վերադարձնել իր տունը, քանի որ 2009-ից հայտնվել է փողոցում:

Էմմա Սահակյանի պատմելով, այն իրենից խլել է հարազատ քրոջ դուստրը՝ «Հիշողություն վերածնունդ» բարեգործական կազմակերպության նախագահ Սուսաննա Մարգարյանը, որը քրոջ մահից հետո տիրացել է իր ողջ ունեցվածքին: Aravot.am-ը անդրադարձել է տիկին Էմմայի խնդրին:

Այսօր նա պատմեց, որ նախագահականի նամակների բաժնից երեկ մոտեցել են իրեն ու առաջարկել տեղավորել նրան ծերանոցում. «Ես հրաժարվեցի: Իմ պարտքն ու պահանջն է, որ իմ ունեցվածքը վերադարձնեն: Եթե իմ ունեցվածքը վերադարձնեն` ես իմ հարցերը կլուծեմ»:

Մենք հետաքրքրվեցինք` ժառանգներ չունե՞ք: Տիկին Էմման պատմեց, որ տղան տուն, գրանցում չունի եւ Հայաստանում չի բնակվում:

Մեր հարցին` եթե նախագահականը որեւէ քայլ չձեռնարկի, որքա՞ն եք մտադիր շարունակել հացադուլը` կինը պատասխանեց. «Ես կշարունակեմ մինչեւ մահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930