Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ստեփան Հովակիմյանին նոր մեղադրանք է առաջադրվում. Վահրամ Քերոբյանի մեղադրանքից մեղադրողը հրաժարվում է

Սեպտեմբեր 06,2012 15:29

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողության (5 մլն 48 հազար ՀՀ դրամ եւ 10.000 ռուսական ռուբլի) գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դատաքննությունը: Մեղադրող Աշոտ Գալստյանը հանդես եկավ մեղադրանքը փոփոխելու մասին միջնորդությամբ: Նա ասաց, որ դատաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որ Ստեփան Հովակիմյանը նախորդ դատական նիստին ցուցմունք է տվել, որ իրականում ինքն է պատրաստել «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղի բանալին, ինքն է մուտք գործել դրամարկղ: Այդ իսկ պատճառով մեղադրողը հրաժարվեց Ստեփան Հովակիմյանին առաջադրված մեղադրանքից եւ առաջարկեց նոր մեղադրանք՝ քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված:

Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրյալին՝ Վահրամ Քերոբյանին, մեղադրողն ասաց, որ թե Վահրամը, թե նրա վկա մայրը եւ թե Ստեփանը ցուցմունք են տվել, որ Վահրամը Ստեփանից ստացել է դրամարկղի մուտքի բանալին, որոշ ժամանակ մնալով կինոթատրոնում, բանալին հանձնել էր Ստեփանին, կամովին հրաժարվել հանցագործությունից, ուստի մեղադրողի գործողություններում բացակայում է հանցակազմը եւ մեղադրողը հրաժարվեց այս հիմքով Վահրամին առաջադրված մեղադրանքից: Դա նշանակում է, որ հնարավոր է արդարացման դատավճիռ:

Ինչ վերաբերում է Ստեփան Հովակիմյանին, դատարանը նրան կտրամադրի նոր մեղադրանքին ծանոթանալու ժամանակ:

Նշենք նաեւ, որ Ստեփան Հովակիմյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Սաֆարյանն այսօր վերջին անգամ կմասնակցի դատական նիստին, քանի որ ուսման նպատակով բացակայելու է հանրապետությունից: Հովակիմյանի ընտանիքը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ներգրավվելու է նոր փաստաբան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արամ Ճուղուրյանին:

Իրենց դիրքորոշումը ճշտելու համար դատարանը կարճ ժամկետով ընդմիջում է հայտարարել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930