Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը մտահոգել է Կիրո Մանոյանին

Սեպտեմբեր 06,2012 15:21

«Ղարաբաղյան շարժման սկզբից ի վեր, երկրորդ անգամ սփյուռքը այսքան համախմբված է միեւնույն խնդրում: Արձագանքը եղավ բավականին արագ ու դեռ շարունակվում է: Բոլոր կազմակերպություններն են համախմբված, ցույցեր են տեղի ունեցել Երուսաղեմում, Հնդկաստանում եւ բազմաթիվ այլ քաղաքներում, որոնք շարունակական են: Նույնիսկ Իրաքից բողոքի նամակ է ուղարկվել Հունգարիային: Այս քայլերը շարունակվելու են՝ բացահայտելու Ադրբեջանի քաղաքականությունը, որն էլ հաշվի առնելով՝ պետք է միջազգային հանրությանը ներկայացնել, որ չի կարելի, որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի իշխանության տակ: Ի վեջո ժամանակն է, դեռ մի բան էլ ուշ, որ աշխարհը ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու ԼՂՀ անկախությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, խոսելով Հունգարիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ՝ սփյուռքի արձագանքի մասին:

Կիրո Մանոյանին զարմացրել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա ելույթը. «Դա մտահոգություն առաջացրեց ինձ մոտ: Հնարավոր է՝ մոտ ժամանակներս մեր ղեկավարությունը բավարարված զգա միջազգային հանրության բոռն հակազդեցությամբ: Չնայած ըստ մեզ՝ այդ հակազդեցությունն այնքան էլ ադեկվատ չէր: Եվ չի բացառվում՝ իրենք սկսեն խոչընդոտել, որ նման քայլերը շարունակվեն»:

Մանոյանը նշում է՝ հատկանշական զուգադիպություն է, որ երեկ մեկ այլ հայազգի սպանված զինվորի հարց է բարձրացվել Ստամբուլում, որը դարձյալ ՆԱՏՕ-ի շրջանակներում է տեղի ունեցել. այս դեպքում թուրքական բանակում է հայ ազգի զինվոր սպանվել՝ «Այսինքն՝ ստացվում է, որ սփյուռքի ազդեցության տակ նույնիսկ Թուրքիայում արձագանքեցին, այն, ինչ տեղի է ունեցել Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ: Նշեմ, որ Հունգարիան չէր ակնկալում, որ հայկական կողմի հակազդեցությունն այսպիսին կլինի, թեեւ կարծում եմ, որ եթե հայկական հակազդեցությունն ավելի շուտ լիներ, զգուշացման տեսքով, այսինքն՝ Մինսկի համանախագահող, Մինսկի խմբի անդամ պետությունները շուտ տեղյակ լինեին, եւ իրենց լծակներն օգտագործեին, հնարավոր է՝ Հունգարիան այդ քայլին չգնար: Բացի այդ, մեր իշխանությունը բավարար չափով շրջանակների տեղյակ չի պահել Սաֆարովի արտահանձնման մասին լուրը: Հայ համայնքի զգուշացումները հասել է Հայաստանի իշխանություններին, բայց վերջինները բավարար չափով աշխատանք չեն տարել տեղյակ պահելու խնդրի հետ հավանական առնչություն ունեցող պետություններին»,- հավելեց Կիրո Մանոյանը,ավելացնելով, որ այժմ մեզ մնում է ճիշտ քաղաքականությամբ հնարավորությունն օգտագործել, ճիշտ դիվիդենդներ ձեռք բերել, ինչն էլ կարելի է չափել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա, ըստ Մանոյանի, նա պետք է իր գնահատականը տա, որովհետեւ տեղի ունեցածը իր միջոցառման շրջանակներում կատարվածի շարունակությունն է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930